Թուրքական ռազմանավերը ՀԱՀ-ում կրակային վարժանքներ են անցկացրել

Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը, որը երկարատև նավարկման է դուրս եկել, Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 13-14-ին կրակային վարժանքներ է իրականացրել։

Թուրքական ռազմանավը հրթիռ է արձակում

Թուրքական ռազմանավը հրթիռ է արձակում

Թուրքական ռազմանավերը վարժանքներն իրականացրել են ՀԱՀ-ի «Օվերբերգ» զորավարժարանում։ Վարժանքների ժամանակ արձակվել են կառավարվող հրթիռներ, իրականացվել է հրետակոծություն, ինչպես նաև գործարկվել են զենիթային հրթիռներ, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նշենք, որ մարտին 102 օր տևողությամբ նավարկության դուրս եկած Barbaros (Բարբարոս) անունը կրող Թուրքիայի ՌԾՈւ նավախումբը կազմված է TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից։ Նավատորմիղը գլխավորում է Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։

Թուրքական ռազմանավերն անցնում են աֆրիկյան 27 պետության ափամերձ հատվածներով՝ ժամանակ առ ժամանակ խարիսխ գցելով տեղի զինվորականների և պաշտոնյաների հետ հանդիպումների, վերանորոգման և վերալիցքավորման համար։

Նավարկության ժամանակ թուրք նավաստիները մասնակցել են «Օբանգեյմ Էքսպրես» զորավարժությանը, որն աֆրիկյան մի շարք պետությունների հետ անցկացրել է Միացյալ Նահանգները։

Բացի այդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում թուրքական նավատորմիղը «Օվերբերգ» զորավարժարանում կրակային վարժանքներից հետո նավարկությունը շարունակելու է Հնդկական օվկիանոս, որից հետո վերադառնալու է Թուրքիա։

2 responses to “Թուրքական ռազմանավերը ՀԱՀ-ում կրակային վարժանքներ են անցկացրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական նավախումը երկարատև նավարկությունից հետո վերադարձավ Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *