Ռազմական ոստիկանությանը որպես կարդիոլոգիայի բաժանմունքի պետ ներկայացող քաղաքացու է ձերբակալել

Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ ներկայացող քաղաքացին փորձել է գումար շորթել՝ մինչ զորացրումը ժամկետային զինծառայողին Կենտրոնական կլինիկական հոսպիտալու պահելու համար։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ով ներկայացել է որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480 000 դրամ։

Այս գումարի դիմաց նա խոստացել է Մ.Գ.-ի որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014-ի հունիսի 5-ը, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *