Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի կայաններից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ մայիսի 14-ին այցելել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ Կասպից ծովի ափին տեղակայված Էլեթ ավանի կայան։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Publika.az լրատվակայքը, նախարարի այցի նպատակը կառուցվող ռազմակայանում շինարարական աշխատանքների ընթացքի ստուգումն էր։ Ակնկալվում է, որ ռազմակայանը պատրաստ կլինի 2014-ի ավարտին։

Հիշեցնենք, որ 2011-ի հունիսին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ Բաքվի ծովախորշում, մասնավորապես՝ Բայիլ ավանում տեղակայված ռազմակայանները փակվում են, ռազմական տեխնիկան դուրս է բերվում և ժամանակավորապես կայանելու է Բիբիեյբաթ ու Զիխ ավաններում, մինչ ավարտվի Էլեթ ավանում ռազմածովային ուժերի նոր կայանի կառուցումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *