Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 (վիդեո)

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունն անցավ Էրդողանի մտերիմին, առաջին A400M-ը հանդիսավոր ներկայացվեց, թուրքական անօդաչուն կարող է ընդգրկվել սպառազինությունում, մի շարք զորավարժություններ։

Քարայել. Թուրքիայի ԶՈւ

Քարայել. Թուրքիայի ԶՈւ

” Թուրքիայի զինված ուժերի համար «Քիրփի» զրահափոխադրիչներ արտադրող BMC ընկերությունը, որը սնանկ էր ճանաչվել և հանվել էր աճուրդի, անցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի մտերիմ գործարարներից մեկին։

” Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է իր առաջին A400M բեռնատար ինքնաթիռը, որը մի քանի ամիս ձգձգումներից հետո Անկարան որոշել էր ընդունել այս տարվա ապրիլի կեսերին։ Կայսերիում (Կեսարիայում) մայիսի 12-ին կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, այլ բարձրաստիճան զինվորականներ։

” Թուրքական Vestel Savunma Sanayi (Վեսթել Սավունմա Սանայի) ընկերությունն ապրիլի 30-ին իրականացրել է Karayel (Քարայել) անօդաչու թռչող սարքի սերիական տարբերակի առաջին փորձնական թռիչքը։ Փորձնական թռիչքներից հետո անօդաչուները փոխանցվելու են պատվիրատուին՝ Թուրքիայի զինված ուժերին, տեղեկացնում է թուրքական ընկերությունը։ Թուրքական զինուժին է փոխանցվելու 6 ԱԹՍ, 3 ցամաքային ղեկավարման կայան և օժանդակող համակարգեր։

” Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը, որը երկարատև նավարկման է դուրս եկել, Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 13-14-ին կրակային վարժանքներ է իրականացրել։ Թուրքական ռազմանավերը վարժանքներն իրականացրել են ՀԱՀ-ի «Օվերբերգ» զորավարժարանում։ Վարժանքների ժամանակ արձակվել են կառավարվող հրթիռներ, իրականացվել է հրետակոծություն, ինչպես նաև գործարկվել են զենիթային հրթիռներ։

” Թուրքիայի զինված ուժերն գումարտակային մարտավարական զորավարժություն են անցկացնում, որը կրում է «Էրջիյես-2014» (Erciyes-2014, «Էրջիյեսն» Արճեշի թուրքացված անվանումն է)։Վարժանքները մեկնարկել են մայիսի 14-ին և տևելու են 3 օր։ Զորավարժությունն անցկացվում է Կայսերի (Կեսարիա) նահանգում։

” Թուրքիայի զինված ուժերն առաջիկայում մասնակցելու են միջազգային զորավարժությունների, որոնք անցկացվելու են Միջերկրական և Բալթիկ ծովերում։ Թուրքական ռազմածովային ուժերը մայիսի 21-ից հունիսի 4-ը մասնակցելու է Phoenix Express-2014 զորավարժությանը, որն անցկացվելու է Միջերկրական ծովում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 (վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *