Ադրբեջանի և Իրանի սահմանին միջադեպ չի եղել. Ադրբեջանի սահմանապահ ծառայություն

Ապրիլի 22-ին լուրեր էին տարածվել, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 21-ի երեկոյան ժամերին զինված բախում է գրանցվել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այսօր արդեն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերքել է տեղեկությունը։

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Salamnews լրատվակայքը, պետական սահմանապահ ծառայությունից շեշտել են՝ միջադեպը կարող էր արձանագրվել Իրանի տարածքում, սակայն ոչ Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանական լրատվամիջոցները ևս նման տեղեկություն չեն հաղորդել։ Իրանի սահմանապահ ծառայությունը տեղեկությունը չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ թյուրքալեզու Oyannews.com կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հարձակվել են Իրանի Արդեբիլի շրջանի Խորուզլու քաղաքի մերձակայքում տեղակայված սահմանային անցակետի վրա։

Գյուղի բնակիչների վկայությամբ՝ սահմանապահները և հարձակվող անձինք բախվել են, որի պատճառով 4 զոհ է արձանագրվել։ Նրանցից մեկը ոստիկանության աշխատակից էր, մյուսը՝ զինծառայող, մյուս երկուսը՝ քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ սպանվածներն Իրանի ադրբեջանցիներ են եղել։

Նկատենք, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին միջադեպեր հաճախ են գրանցվում։ Դրանցից մեկի հետևանքով 2013-ի նոյեմբերի սկզբին Իրանը փակել էր Ադրբեջանի համար կենսական նշանակության 2 սահմանային անցակետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *