Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 22-ին մեկնել է Թուրքիա։ Նախարարի այցի մասին հայտնի էր օրեր առաջ։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Նշենք, որ այցը պաշտոնական չէ, նպատակը 1915-ի Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի նահատակների հիշատակը հարգելն ու ճակատամարտի 99-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելն է։ Հասանովի այցը տևելու է մինչև ապրիլի 25-ը։

Հիշեցնենք, որ թուրքերն ամեն տարի նշում են Չանաքքալեի ճակատամարտի օրը, դրան մասնակցել են նաև հայեր, այդ թվում՝ օսմանյան բանակի հրետանային ստորաբաժանման հրամանատար, կապիտան Սարգիս Թորոսյանը։

Հավելենք նաև, որ պատասխան այցով մայիսի 14-15-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանելու նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *