Արևմուտքը Ադրբեջանին կարող է «դաս տալ» Հայաստանի օգնությամբ: ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ ՊՆ-ն սկսել է զորակոչել ՀՀ քաղաքացիություն չունեցողներին: Իրանի դեմ պատերազմում առաջինը կտուժի Ադրբեջանը: Ադրբեջանում զինծառայությունից ազատում են 1800-2400 դոլարով: Իրանի դեմ պատերազմը՝ միջուկային ծրագրի իրականացումը կհետաձգի կես տարով:
- Hetq.am-ը գրում է, որ ՊՆ-ն որոշել է զորակոչել մարդկանց, որոնք ոչ միայն դեռ չեն զրկվել փախստականի կարգավիճակից, այլեւ առանց դրա էլ ՀՀ քաղաքացի չեն:
- «Ռուսաստանը եւ Իրանը հնարավորություններ չունեն Հարավային Կովկասում իրավիճակի էական մանիպուլյացիաներ կատարելու համար, համենայնդեպս ներկայում: ԱՄՆ հնարավորությունները նույնպես սահմանափակ են, եթե նկատի ունենանք արմատական հարցերի լուծումը: Սակայն բոլոր այս տերությունները կարող են Ադրբեջանին պատժել, պատերազմը վերսկսելու մասով անզուսպ ձեւամոլության համար: Եվ դա հնարավոր է Հայաստանի օգնությամբ»,- անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ գրում է Իգոր Մուրադյանը:
- «Եթե Իրանի հետ որևէ հակամարտություն սկսվի՝ Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, որը կտուժի դրանից»,- ասել է Ադրբեջանի հարցերով իսրայելցի հայտնի փորձագետ Բրենդա Շաֆֆերը:
Բաքվի Բինագադի շրջանի զինկոմ Մեհման Գուրբանովն ու նրա աշխատակից լեյտենանտ Ալիևը տարբեր ճանապարհներով զինակոչից փախցնում են երիտասարդներին և դրա դիմաց յուրաքանչյուրից 1500-2000 մանաթ (1800-2400 դոլար) կաշառք վերցնում:
- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Իրան կատարած այցի ժամանակ լուրջ քաղաքական սխալներ է թույլ տվել: Աբիևին հրահանգել են Իրանում քաղաքական հայտարարություններ չանել: Սակայն նա այնպիսի հայտարարություններ է արել, որոնք հակասել են և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի շահերին:
- Իրանի իսլամական մեջլիսի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում:
- ԱՄՆ Կոնգրեսիի վերլուծական ծառայությունը զեկույց է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Իրանի դեմ պատերազմը միայն կես տարով կհետաձգի նրա միջուկային ծրագրի իրականացումը:
- Թուրքիայում ադրբեջանցի զինծառայողների համար կանցկացվեն ռազմական դասընթացներ:
- Մեծ Բրիտանիան ավելացնում է սիրիական ընդդիմության ոչ ռազմական օգնությունը:
- Երեկ Աֆղանստանի արևմուտքում կատաղի բախումներ են տեղի ունեցել: Միայն մեկ օրվա ընթացքում զոհվել են տասնյակ զինվորականներ և ապստամբներ: Արևմտյան Ֆարահ մարզի ղեկավարի խոսքերով՝ կոնֆլիկտը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ապստամբները հարձակում են գործել աֆղանական բանակի վրա, որի ժամանակ 3 զինվոր է զոհվել:
- ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ազգային գվարդիայի սերժանտ Դենիս Վիչելը զոհվել է Աֆղանստանի հյուսիսում ՝ աֆղանցի երեխային զրահամեքենայի անիվների տակից հանելիս: Երեխան չի տուժել, իսկ զինվորը մահացել է:
- Լիբանանի բանակի գլխավոր շտաբի պետ Վալիդ Սալմանը հայտնել է, որ իրեն հավատարիմ ստորաբաժանումները «պատրաստ են պատասխանել պետական սահմանների վրա իսրայելական ցանկացած հարձակման»:
- Ռուսաստանի զենքի արտահանման մեջ Հնդկաստանի կողմից գնվող զենքի չափը հասնում է 11 մլրդ դոլարի:
- Թուրքական ոստիկանությունն Իզմիրում ձերբակալել է 7 մարդու: Նրանք մեղադրվում են ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության կողմից ուղղորդվելու համար:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝