«Ալեքսանդր Նևսկին» կփորձարկի P-30 «Բուլավան»

2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմավարական ատոմային «Ալեքսանդր Նրսկի» սուզանավից բաց կթողնվեն միջմայրցամաքային բալիստիկ P-30 «Բուլավա» տիպի երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով Միացյալ նավաշինական միավորման (ՄՆՄ) ներկայացուցչին։Ըստ գործակալության աղբյուրի՝ մինչև աշուն «Ալեքսանդր Նևսկին» պետք է ավարտի բոլոր փորձարկումները։ Նախատեսվում է մինչև 2013 թվականի սկիզբը սուզանավն ուղարկել սպառազինման։

955 «Բորեյ» նախագծի առաջին ատոմային սուզանավ «Յուրի Դոլգոռուկին» 2012 թ. հոկտեմբերին «Բուլավայի» հետ միաժամանակ պետք է սպառազինության ուղարկվի։ Միևնույն ժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի տվյալների՝ «Յուրի Դոլգոռուկիից» չի նախատեսվում «Բուլավաներ» բաց թողնել մինչև հրթիռները չուղարկվեն սպառազինության ։ Ավելի վաղ ասվում էր Ռուսաստանի ՊՆ-ի 2012 թ. ամռանը «Յուրի Դոլգոռուկիից» մի քանի փորձնական «Բուլավա» բաց թողնելու մասին։

Ծովային բազավորման միջմայրցամաքային բալիստիկ P-30  «Բուլավա» հրթիռը կարող է կրել 6-10 գերձայնային մանևր կատարող մարտագլխիկների անհատական ուղղորդում, որոնք,  ըստ բարձրության և ընթացքի, կարող են փոխել թռիչքի հետագիծը։   Ամեն մարտական բլոկի հզորությունը հասնում է 100-150 կիլոտոննա։  «Բուլավայի» թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 8000 կմ է։

P-30 «Բուլավա» հրթիռակիրները 955 «Բորեյ» նախագծի  սուզանավերն են։ 2006 թ. Սևերոդվինսկի «Սևմաշ»  ձեռնարկությունում սկսել են կառուցել նույն նախագծի երրորդ սուզանավը՝ «Վլադիմիր Մոնոմախը»։  Չորրորդ սուզանավը՝ «Նիկոլայ Լուսավորիչը», պատրաստվում է հիմնադրմանը։ Ընդհանուր առմամբ 2020 թ. ՊՆ նախատեսում է ձեռք բերել «Բորեյ» նախագծի ութ սուզանավ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *