ԱՄՆ ռազմածովային ուժերը վերանայելու համար Կոնգրեսին է ներկայացրել ռազմածովային ուժերը հզորացնելու երեսունամյա կտրվածքով նոր նախագիծը։ Այդ մասին հայտնում է Defense News-ը։
2019 թվականին նախատոսվում է ՌԾՈՒ-ի նավերի ընդհանուր քանակը հասցնել 282-300-ի։ Իսկ երկարաժամկետ ծրագրով՝ մինչ 2042 թվականը, առաջարկվում է նավերի քանակը սահմանափակել 298-ով։ 2013-2042 թթ. նավերի կառուցման ամենօրյա ծախսերը պետք է կազմեն 16,8 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՄՆ-ն մոտակա երեսուն տարվա ընթացքում նավերի քանակը տասով կրճատել է, հրաժարվել է նաև հավելյալ JHSV նավեր գնելու չափաքանակից։ Նախկինում նախատեսվում է JHSV-ի քանակը հասցնել մինչև 23-ի։
2040 թվականին ՌԾՈւ-ի կազմում կլինեն 10 ավիակիր։ 2037 թվականին սուզանավերի թիվը նախատեսվում է ավելացնել՝ հասցնելով 50-ի։ Իսկ անցյալ տարի նախատեսվում էր սուզանավերը քանակն ավելացնել մինչև 45 հատի։
Մինչև 2022 թ. նախատեսվում է նախկին 14 սուզանավերը փոխարինել նոր SSBN(X) սուզանավերով։ Այս կարգի սուզանավը գնահատվում է 11,7 մլրդ դոլար։ 2033 թվականից «Վիրջինիա» սուզանավերին փոխարինելու կգան SSN 774(X) սուզանավերը։
ՌԾՈՒ-ի նախագծի համաձայն՝ 2030 թ. նախատեսվում է մերձակա ծովային տարածքների համար գնել LCSX սերնդի նավեր։ ՌԾՈՒ-ն մտադիր է երկու տեսակի առաջին սերնդի LCS-ի քանակը հասցնել մինչև 20-ի։ Իսկ LCSX-ն նախատեսվում է գնել մոտ մի տասնյակ։