Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը Պենտագոնից պահանջել է ավելացնել այդ հատվածում առկա ամերիկյան ռազմաօդային ուժերի քանակը: Նա մասնավորապես պահանջել է «Ապաչ» հարվածային ուղղաթիռներ, որոնք ժամանակին դուրս են բերվել Հարավային Կորեայից և կիրառվել Իրաքում ու Աֆղանստանում: Հվ. Կորեայում եղել է երեք նման ուղղաթիռ:
ԱՄն-ն այժմ Կորեական թերակղզու հարավում ունի 28.500 զինվորական: Թուրմանը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի կողմից գրոհի հավանականության մասին՝ նշելով, որ ԿԺԴՀ-ն շարունակում է բարելավվել Հվ. Կորեայի վրա հարձակվելու իր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերի տեղկայվածությունը Հվ. Կորեայում և ամերիկակորեական զորավարժությունները Պհենյանը բազմիցս համարել է պատերազմի ոչ անմիջական կոչ: Իսկ Հս. Կորեան ապրիլին ծրագրում է ուղեծիր ուղարկել արբանյակակիր հրթիռ, որը մի շարք երկրների կողմից դիտարկվում է՝ որպես միջուկային գլխիկ կրելու հնարավորությամբ բալիստիկ հրթիռի փորձարկում:
Այսօր Հվ. Կորեայի լրատվամիջոցները հայտնել են, որ Հս. Կորեան փորձարկել է փոքր հեռահարության երկու հրթիռ, որոնք ունեն «ցամաք-նավ» ուղղվածություն, սակայն հարավը՝ հրթիռների փորձարկումը չի կապել հյուսիսի՝ ապրիլին արբանյակակիր հրթիռի թողարկման նպատակի հետ:
Աղբյուր՝ Южная Корея: КНДР провела в четверг ракетные стрельбы
Пентагон перебрасывает на юг Республики Корея боевые вертолеты “Апач”
Pingback: «Տերությունները կարող են Ադրբեջանին պատժել Հայաստանի օգնությամբ». Իգոր Մուրադյան: Օրվա ամփոփում | Ռազմ.info