Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի N զորամասի զինծառայող Աբբաս Մամեդ Աբբասօղլին հինգշաբթի օրը ծագած վիճաբանության ժամանակ կրակել-սպանել է իր ծառայակից Հասանով Էմիլ Գիլմանօղլուին, ապա ինքնասպան եղել: Հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Քանի որ ինքնաձիգը եղել է ավտոմատ կրակահերթի վրա, Աբբասովը պատահաբար վիրավորել է ևս երկու զինծառայողի, ովքեր այդ պահին նրանց կողքին են եղել: Վիրավորներն են՝ 19-ամյա Թեյմուր Թամիրովը և 20-ամյա Բաբեկ Իբիշևը: Թեյմուրը զորակոչվել էր Բաքվի Նիզամինի շրջանից, իսկ Իբիշևը՝ Իմիշլինի շրջանից:
Սպանված Հասանով Էմիլ Գիլմանօղլուն զորակոչվել էր թալիշական Լենկորանի շրջանից, իսկ ինքնասպան եղած Մամեդ Աբասօղլուն՝ Բաքվի Նասիմինի շրջանից:
Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար: Հաղորդագրության համաձայն՝ փաստի առթիվ քննություն է տարվում: