ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են համալրվել արդիականացված F-22 Raptor կործանիչներով։ Այդ մասին հայտնել է Flightglobal-ը։ Ինքնաթիռները արդիականացվել են Increment 3.1. ծրագրի համաձայն ։ Արդիականացման արդյունքում F-22-ները հնարավորություն են ձեռք բերել հարվածել նաև ցամաքային թիրախներին։Increment 3.1. ծրագրի բարելավման շնորհիվ ինքնաթիռները հնարավորություն են ստացել քարտեզագրել նաև տեղանքը, հայտնաբերել հակառակորդի թիրախները և գնդակոծելու համար ընտրել երկուսը։
Ավիառումբի օգնությամբ F-22-ն այժմ կարող է խոցել անգամ շարժվող թիրախը։ Իսկ նախկին F-22-ը այդ հնարավորությունը չուներ։
Նախկինում Razm.infon-ն արդեն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ F-22 Raptor կործանիչներ պատվիրելուն ։