Սեուլում այսօր մեկնարկել է Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ: ԱՄՆ-ն գումարային փոխհատուցում է ուղարկել ամերիկացի զինծառայողի կողմից սպանված աֆղանցիների հարազատներին: BBC-ն անդրադարձել է թուրքական ֆիլմին, որը պատմում է Թուրքիայի բանակում համասեռամոլների խնդիրներին:
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սեուլում անցկացվող միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային սպառազինության պաշարները հետագայում կրճատել` պահպանելով դրանց՝ որպես «ռազմավարական լծակներ» օգտագործելու մակարդակը: Գագաթնաժողովի շրջանակներում Սեուլում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել դաշնակիցներին «խաղադրույք կատարել խելացի պաշտպանության վրա»` միավորել հնարավորությունները համատեղ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ու նոր սերնդի զինատեսակներ գնելու ուղղությամբ: Հայտարարության համար հիմք է ծառայել Ասիական երկրների կողմից ռազմական ծասերի մեծացումը:
- Թուրքիայում Սիրիական ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ Ասադը հայտարարել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու համար Սիրիական ազատ բանակին կմիանան Սիրիայում գործող 3 այլ զինված խմբավորումները:
- Ըստ Human Rigths Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցի `Սիրիայում կառավարական զորքերը խաղաղ բնակիչներից կազմված «պարիսպ» են օգտագործում զինվորների անվտանգությունը ապահովելու համար: Զեկույցի համար հիմք է ծառայել Իդլիբ քաղաքի բնակիչների զեկույցը:
- Սիրիական իշխանությունները արգելել են զորակոչային տարիքի տղամարդկանց հատել երկրի սահմանները: Նոր օրենքի համաձայն 18-42 տարեկան տղամարդիկ երկրից դուրս գալու համար պարտավոր են թույլտվություն ստանալ զինվորագրման և իմիգիացիոն բաժանմունքներում:
- Անվտանգության նկատառումներից ելներով՝ Թուրքիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում:
Ամերիկյան լրագրող Բրենտ Բուդովսկին ասել է, որ Արևմուտքը ԻԻՀ հանդեպ պատժամիջոցներ է ներմուծում միայն այն պատճառով, որ այդ երկիրը ձգտում է ունենալ խաղաղ նշանակության միջուկային տեխնոլոգիաներ, ինչը միանգամայն օրինական է:
- Անդրադառնալով Իրանի դեմ հավանական հարձակմանը՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Գերմանիան Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողությունների հակառակորդ է: Նա նախազգուշացրել է, որ չեն քննարկի անգամ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջարկները, եթե նույնիսկ դրանք միտված լինեն այդ երկիրը` ատոմային էներգիայի հետագա զարգացումից զերծ պահելուն:
- Այաթոլլահ Ահմադ Խաթամին ասել է.«Եթե Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանին, ապա սիոնիստական ռեժիմն ամբողջովին կոչնչացվի: Նրանք չեն կարող դիմակայել Իրանի հրթիռային հզորությանը»:
- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Դուշանբեում կայացած Աֆղանստանի հարցով տնտեսական համագործակցության տարածաշրջանային համաժողովում հայտարարել է. «Աֆղան ժողովուդը մշտապես հարձակումների է ենթարկվում իր տներում: Ամբողջ խնդիրը ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է, որն ահաբեկչության դեմ անձնական պայքարի անվան տակ մտել է Աֆղանստան, և այժմ նույն կագախոսով շրջափակում է Ռուսաստանին և Չինաստանին» : Ահմադինեժադի նաև զգուշացրել է. «ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պետք է փոխեն իրենց քաղաքականությունը, քանի որ անցել են այն ժամանակները, երբ նրանք կարող էին աշխարհին թելադրել իրենց պայմանները»:
Աֆղանական բանակի համազգեստ կրող զինվորը Աֆղանստանի ռազմական բազայի տարածքում սպանել է ՆԱՏՕ-ի բանակի երկու զինծառայողների:
Իսրայելի ԱԳՆ-ն խզել է հարաբերությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ և արգելել մուտք գործել Իսրայելի ու Պաղեստինի ինքնավարության տարածքներ: Պատճառն այն է, որ նախորդ ամիս ՄԱԿ-ի Խորհուրդը կողմ էր քվեարկել պաղեստինյան տարածքներ հատուկ հանձնաժողով ուղարկելուն, որը պետք է տեղում պարզեր, թե ինչպես է ընթանում գրավյալ տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը: Բացի այդ, Խորհուրդը քննադատել էր ընթացող շինարարությունը:
BBC-ն անդրադարձել է Էմրե Ազիզլերի «The Pink Certificate» թուրքական բանակի մասին նկարահանված վավերագրական ֆիլմին, որում խոսվում է թուրքական բանակում համասեռամոլների խնդրից: Մարտի 27-ին ֆիլմը կլինի BBC-ի եթերում:
Ղրղզըստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքների հետևանքով 10-ից ավելի մարդ վնասվածքներ են ստացել: