Փորձարկվում է ԱՄՆ օդուժի պատվիրած F-22 «Ռափտոր» վերջին կործանիչը

«Լոքհիդ Մարտին» ընկերությունը սկսել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվիրած F-22 «Ռափտոր» տիպի վերջին կործանիչիչի փորձարկումը: Գերձայնային արագությամբ փորձարկումներն իրականցնում են Թեննեսսի և Ալաբամա նահանգների երկնքում: Գործարանային փորձարկումներից հետո կործանիչներն ընդունելու համար DCMA պետական գործակալության օդաչուները ևս երկու փորձաթռիչք են իրականացնում: Այնուհետև կործանիչը պատվում է ռադիոկլանիչ թաղանթով:

F-22-ը սպառազինության ընդունած հինգերորդ սերնդի առաջին կործանիչն է: Առաջին կործանիչը ԱՄՆ ՌՕՈւ-ին է փոխանցվել 2004թ., իսկ 2005թ. դեկտեմբերին հայտարարեցին, որ կործանիչը հասել է նախնական մարտական պատրաստվածության աստիճանի:

Սկզբում ԱՄՆ օդուժը ծրագրում էր ձեռք բերել 381 հատ F-22 ինքնաթիռ, սակայն ՊՆ-ի որոշմամբ թվաքանակը կրճատվեց մինչև 180-ի, ապա ավելացվեց ևս երեքով:

Չնայած ՌՕՈՒ-ի՝ F-22-ների գնման թվաքանակի ավելացման ջանքերին՝ ԱՄՆ ՊՆ-ն որոշեց սահմանափակվել այդ 183 կործանիչներով և աշխատել F-35-երի արագ մշակման վրա: Այսպիսով, ընդհանուր առմամբ արտադրվել է 195 կործանիչ, որոնցից 8-ը նախասերիական։ Փորձարկումների և շահագործման ժամանակ կործանվել է 4 ինքնաթիռ և այսօր նախասերիականների հետ միասին շահագործվում է 191 մեքենա։

Պայմանագրի համաձայն, վերջին կործանիչը նախատեսվում է հատկացնել մինչև մայիսի 2-ը:

Սկբնաղբյուր. Lockheed begins test flights of final Raptor

One response to “Փորձարկվում է ԱՄՆ օդուժի պատվիրած F-22 «Ռափտոր» վերջին կործանիչը

  1. Pingback: ԱՄՆ սկսել է ներմուծել արդիականացված F-22 Raptor կործանիչներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *