Բրիտանիայում հարյուրավոր զինվորներ պատրասվում են փոխարինել նավթատար մեքենաների վարորդներին, որոնք հաջորդ ամիս գործադուլ են հայտարարելու: Ոստիկանությունը և բանակը հերթափոխում են, որպեսզի խուսափեն բենզինի ներմուծման խափանումներից, իսկ նման դեպք վերջին անգամ գրանցվել էր Թոնի Բլեերի կառավարման տարիներին:
Նախարարների պալատից Ֆրենցիս Մոդը նշում է, որ իրենք անցյալից դաս են քաղել և ներկայումս պատրաստ են զինվորականների միջոցով դիմագրավել գործադուլին:
2000 վարորդներ գործադուլ կազմակերպելու համար հարցը կդնեն քվերակության, իսկ եթե մեծամասնությունը որոշի գործադուլ անել, ապա բոլորը կհետևեն մեծամասնության որոշմանը և ապրիլի 3-ից կմեկնարկի գործադուլը: Ֆրենցիս Մոդը դիմել է վարորդներին ու բենզին ներմուծող ընկերություններին՝ ընդհանուր հայտարարի գալու կոչով: Իսկ եթե համաձայնություն չլինի, ապա գործադուլ հայտարարած վարորդների փոխարեն բենզինի տեղափոխմամբ կզբաղվեն զինվորները, իսկ ոստիկական ռեսուրսը կկիրառվի շրջափակումներից խուսափելու համար:
2000 վարորդները մատակարարում են ներմուծվող բենզինի մոտ 90 %ը:
Վարորդների արհմիությունը նշում է, որ վարորդները հաճախակի ենթարկվում են հարձակումների, որն էլ գործադուլի հիմնական պատճառն է: