Հուլիս 7, 2015 18:38 | RAZM.INFO -
Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, Ռուսաստանի ՌՕՈւ 4 ռմբակոծիչ Ալյասկայի և Կալիֆորնիայի ափերի մոտ հատել են Նահանգների օդային տարածքը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը դրանց թռիչքն իրենց տարածքում կանգնեցնելու նպատակով օդ են բարձրացրել կործանիչներ: Continue reading →
Հունիս 16, 2015 17:23 | RAZM.INFO -
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դրդում է սպառազինությունների մրցավազքի», — «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Continue reading →
Սեպտեմբեր 23, 2014 13:45 | RAZM.INFO -
ԱՄՆ-ն առաջին անգամ կիրառել է իր F-22 Raptor կործանիչները մարտական պայմաններում Սիրիայի Ռաքքա քաղաքում և դրա մերձակայքում սեպտեմբերի 23-ին իսլամիստների դիրքերին օդային հարվածների հասցնելիս։ Continue reading →
Մայիս 16, 2012 16:26 | RAZM.INFO -
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հրամանագիր է ստորագրել, համաձայն որի պետք է կրճատվեն F-22 «Ռափտոր» կործանիչների թռիչքները։ Այդ մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը։ Սահմանափակումները մտցվել են օդաչուին թթվածին մատակարարող համակարգի (OBOGS) խափանումների պատճառի անարդյունավետ որոնումների և օդաչուների շնչահեղձության ու բեռնախցիկում անտանելի հոտերի մասին բողոքների պատճառով։ Continue reading →
Մարտ 26, 2012 13:58 | RAZM.INFO -
ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են համալրվել արդիականացված F-22 Raptor կործանիչներով։ Այդ մասին հայտնել է Flightglobal-ը։ Ինքնաթիռները արդիականացվել են Increment 3.1. ծրագրի համաձայն ։ Արդիականացման արդյունքում F-22-ները հնարավորություն են ձեռք բերել հարվածել նաև ցամաքային թիրախներին։ Continue reading →
Մարտ 23, 2012 8:34 | RAZM.INFO -
«Լոքհիդ Մարտին» ընկերությունը սկսել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվիրած F-22 «Ռափտոր» տիպի վերջին կործանիչիչի փորձարկումը: Գերձայնային արագությամբ փորձարկումներն իրականցնում են Թեննեսսի և Ալաբամա նահանգների երկնքում: Գործարանային փորձարկումներից հետո կործանիչներն ընդունելու համար DCMA պետական գործակալության օդաչուները ևս երկու փորձաթռիչք են իրականացնում: Այնուհետև կործանիչը պատվում է ռադիոկլանիչ թաղանթով: Continue reading →
Հոկտեմբեր 29, 2011 16:41 | RAZM.INFO -
ԱՄՆ-ի ռազմաօդային հրամանատարությունը 2011 թվականի հոկտեմբերի 20-ից թույլատրել է հինգերորդ սերնդի Ֆ-22 Ռապտոր կործանիչնեչների թռիչքը: Այս մասին հայտնում է Defense Aerospace -ն:
Հիշեցնենք, որ կործանիչների թռիչքը 2 անգամ արգելվել է օդաչուին թթվածին մատակարարող համակարգում (OBOGS) խնդիրների առկայության պատճառով: OBOGS համակարգը պատասխանատու է բարձրության վրա թթվածին ապահովել օդաչուի շնչառական դիմակին:
Առաջին անգամ արգելվել է կործանիչների թռիչքը 2010 թվականի նոյեմբերին, երբ Ալյասկայում Ֆ-22 Ռապտորն ընկնել է OBOGS համակարգի անսարքության պատճառով: Իսկ երկրորդ անգամ՝ 2011թվականի մայիսի 3-ին, երբ նույն խնդրի պատճառով կործանիչի օդաչուն թթվածնի քաղց է տարել:
OBOGS համակարգի համար պատասխանատու է Lockheed Martin ընկերությունն այս ընթացքում՝ առկա թերությունները շտկելու համար, ուսումնասիրել է մյուս կործանիչների նմանօրինակ համակարգերը:
Ֆ-22 Ռապտոր կործանիչ