Վրաստանի պաշտպանության նախարարը Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաբազա է այցելել

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 14-ին, այցելել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան «Հոենֆելս» ռազմաբազա։ Միացյալ բազմազգ վերապատրաստման կենտրոնում ԱՄՆ-ն Աֆղանստան ուղարկելու համար պատրաստում է Վրաստանի զինված ուժերի լեռնային-հետախուզական գումարտակն ու հետևակի 2-րդ բրիգադին։

Իրակլի Ալասանիան և Վախթանգ Կապանաձեն ամերիկյան ռազմաբազայում

Իրակլի Ալասանիան և Վախթանգ Կապանաձեն ամերիկյան ռազմաբազայում

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ներկա են եղել վրացական զինծառայողների վերջնական նախապատրաստման աշխատանքներին։

Այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը հանդիպել է նաև ԱՄՆ Ծովային հետևակի և ցամաքային զորքերի եվրոպական հրամանատարության ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ վրացիխաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *