Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններ են նախատեսված

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման ուժերը 2014-ին համալիր զորավարժություններ են անցկացնելու Ղազախստանի տարածքում։

«Արևմուտք-2013» զորավարժությունից

«Արևմուտք-2013» զորավարժությունից

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Նախատեսել ենք անցկացնել նաև մի քանի վարժանքներ, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ ուղղված գործողություններ։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները դրանց ժամանակ լուծելու են ուսումնամարտական խնդիրներ։ Մենք ներկա դրությամբ համաձայնեցնում ենք զորավարժությունների տեղն ու ժամանակը, ուստի հստակ տեղեկություններ չեմ կարող տրամադրել, հարցերը դիտարկման փուլում են»,-շեշտել է Բորդյուժան։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում 2013-ին ավելի քան 6 միջազգային զորավարժություններ են անցկացվել, որոնց շարքում են Բելառուսում կայացած «Արևմուտք-2013» լայնամասշտաբ զորավարժությունները, իսկ Բելառուսի ՀԱՊԿ մեկ այլ՝ «Փոխհրաձգություն-2013» զորավարժությանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ զորախումբը։

Նշանակալից էին նաև «Կոբալտ-2013» զորավարժությունները, որոնք ընթացել են ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ համատեղ։

Բորդյուժան ընդգծել է  2013-ին ՀԱՊԿ-ի զորավարժությունը Ղրղզստանում բարձրլեռնային պայմաններում թմրաբիզնեսի դեմ անցկացվող վարժանքները, որոնք, ըստ նրա, առաջինն էին իրենց տեսակի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *