Սնոուդենը առևանգել է շուրջ 1,7 մլն փաստաթուղթ

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը առևանգել է շուրջ 1,7 մլն էլեկտրոնային գաղտնի փաստաթղթեր, որոնք կապ ունեն ԱՄՆ հետախուզական գործողությունների հետ։

AP գործակալության տվյալներով՝ այսպիսի տեղեկություն է հայտնվել Պենտագոնի գաղտնի զեկույցներից մեկում։

Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդենը

Միաժամանակ ամերիկյան երկու կոնգրեսմեններ՝ հանրապետական Մայք Ռոջերսը, ով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահն է ու դեմոկրատ Դատչ Ռուպերսբերգերը, ժուռնալիստներին հայտնել են, որ առևանգված տվյալների մեջ կան այնպիսիները, որոնք վերաբերում են ԱՄՆ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի ներկայումս ընթացքող գործողություններին։ Ըստ կոնգրեսմենների՝ նման մի շարք փաստաթղթերի հրապարակումն արդեն վնասներ է հասցրել ԱՄՆ հետախուզական գործողություններին։

Հավելենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013-ի ամռան սկզբին բրիտանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։

Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը, բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

ԱՄՆ կառավարությունն ընդունել է անվտանգության ծառայությունների աշխատանքի անօրինականությունը՝ նշելով, որ որոշ դեպքերում չափն անցել է։

One response to “Սնոուդենը առևանգել է շուրջ 1,7 մլն փաստաթուղթ

  1. Pingback: Բրիտանացիները տասնյակ տարիներ շարունակ լրտեսել են իսրայելցի պաշտոնյաներին. Էդվարդ Սնոուդեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *