ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ ֆրանսիական Le Monde լրատվակայքին փոխանցած փաստաթղթերի համաձայն՝ բրիտանական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ լրտեսել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Մասնավարապես բրիտանական «Կառավարական կապերի կենտրոնը» (GCHQ) ամերիկյան «Ազգային անվտանգության գործակալության» (NSA) հետ համագործակցությամբ լրտեսել են իսրայելցի պաշտոնյաներին թե Երուսաղեմում, թե արտասահմանում:
Լրտեսվել են սպառազինություն արտադրող մասնավոր կազմակերպություններ, միջազգային համագործակցության համար պատասխանատու պետական գերատեսչություններ, համալսարանական հետազոտական կենտրոններ, ինչպես նաև տարբեր երկրներում դիվանագիտական առաքելություններ:
Le Monde-ի հարցմանը լրտեսման մեջ մեղադրվող ծառայություններից GCHQ –ն պատասխանել է, որ իրենց համար երկար տարիների քաղաքականություն է հետախուզության հարցերում մեկնաբանություններ չտալը: Իրենց գործողությունները խիստ իրավական դաշտում են և ամբողջությամբ համատեղելի են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ: Ծառայությունը գտնվում է Պետքարտուղարության, հետախուզական ծառայությունների հանձնակատարի և խորհրդարանի հետախուզության և անվտանգության հարցերի հանձնաժողովի խիստ վերահսկողության տակ:
Իսկ ամերիկյան NSA-ը պատասխանել է, որ իրենց գործողությունները խիստ իրավական դաշտում են:
Նշենք, որ Էդուարդ Սնոուդենը աշխատել է ամերիկյան «Կենտրոնական հետախուզական վարչությունում» և «Ազգային անվտանգության գործակալությունում», սակայն 2013-ին լրագրողներին է փոխանցել հատուկ ծառայությունների գործունեության մասին գաղտնի փաստաթղթեր: Դրանք ԱՄՆ քաղաքացիների և այլ երկրների ղեկավարների մասշտաբային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և էլեկտրոնային նամակագրությանը հետևելու ապացույցներ են:
Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։
Nouvelles révélations de @Snowden dans @lemondefr : la NSA espionne les téléphones portables sur les vols Air France https://t.co/bDCv7ISakT
— Olivier Tesquet (@oliviertesquet) December 7, 2016
Միացյալ Նահանգներում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ: Նշվում է, որ Սնոուդենը առևանգել է շուրջ 1,7 մլն էլեկտրոնային գաղտնի փաստաթղթեր, որոնք կապ ունեն ԱՄՆ հետախուզական գործողությունների հետ։
2014-ից Սնոուդենն ապրում է Ռուսաստանում՝ կառավարության շնորհած 3-ամյա կեցության իրավունքով: ԱՄՆ վերադառնալու դեպքում նրան սպառնում է մինչև 30 տարվա բանտարկություն: Սնոուդենի գործունեությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info