ԱՄՆ ռազմաօդային ուժերը կես միլիարդ դոլարի թևավոր հրթիռներ է պատվիրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Lockheed Martin ամերիկյան ընկերության հետ 440 հատ թևավոր AGM-158 JASSM հրթիռների տրամադրման պայմանագիր է կնքել։ Պայմանագրի արժեքը 449 մլն դոլար է։ Թեև համաձայնագիրը կնքվել էր դեռ 2013 թվականի դեկտեմբերին, բայց դրա մասին միայն այժմ է հայտարարվում։

Jassm հրթիռը Նկարը՝ ԱՄՆ ՌՕՈւ-ի

Jassm հրթիռը
Նկարը՝ ԱՄՆ ՌՕՈւ-ի

Այս մասին հայտնում է Flightglobal լրատվակայքը։

Ըստ համաձայնագրի պայմանների՝ Lockheed Martin ընկերությունը  ԱՄՆ ՌՕՈւ-ին հանձնելու է 340 JASSM տեսակի թևավոր հրթիռի հիմնական տարբերակը և JASSM-ER տեսակի 100 հրթիռ, որոնց թռիչքի հեռավորությունը մեծացրած է։

Պայմանագիրը ներառում է նաև տեխնիկական սպասարկումն ու սարքավորումների փորձարկումը։

JASSM հրթիռները ԱՄՆ սպառազինության կազմում են 2009 թվականից։ Զինամթերքի զանգվածը 907 կգ է։ Թիրախին խոցելու հեռավորությունը  հիմնական տարբերակի դեպքում 450 կմ է, իսկ ER տարբերակի համար այն հասնում է մինչև 926 կմ-ի։

Այս հրթիռներով զինված են F-15E Strike Eagle, F-16 Fighting Falcon կործանիչները, ինչպես նաև  B-1B Lancer, B-52 Stratofortress և B-2 Spirit ռմբակոծիչները։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերությունը հրթիռների հատկացման պատվերներ ունի Ավստրալիայից և Ֆինլանդիայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *