Պաշտոնական այցով Վրաստանում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է Թուրքիայի ԳՇ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության և հետագա պլանների մասին հարցեր։ Բացի այդ, Ալասանիան Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուշադրությանն է հրավիրել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման, ISAF-ում Վրաստանի խաղաղապահ առաքելության և տարածաշրջանում անվտանգության խնդիրները։
«Սա մեր հերթական հանդիպումն էր Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական կազմի հետ։ Մենք գոհ ենք Թուրքիայի հետ ունեցած ռազմական հարաբերություններից»,- նշել է Իրակլի Ալասանիան։
Նշենք, որ ավելի վաղ թուրք բարձրաստիճան սպաների պատվիրակությունն այցելել էր Ադրբեջան։