Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան սպաներն Ադրբեջանում են

Հունվարի 8-ին Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը, որի կազմում են բարձրաստիճան սպաներ։ Պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի ԳՇ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենը։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տվյալների՝ պատվիրակությունը հյուրընկալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մոտ։

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունն առաջիկա երկու օրերին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ։ Նման այցեր Ադրբեջան Թուրքիայի զինվորականները կատարում են տարին մի քանի անգամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *