ԱՄՆ բանակը Raytheon ընկերության հետ 79,2 մլն դոլարի պայմանագիր է կնքել` հակահրթիռային AI3 (Accelerated Improved Intercept Initiative) համակարգեր արտադրելու համար, որոնք պետք է ապահովեն բանակի անձնակազմի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:
AI3-ը բաղկացած կլինի հրթիռների հայտնաբերման և ոչնչացման, կրակի ուղորդման և ղեկավարման համակարգերից: Համակարգերը ԱՄՆ Բանակին կտրամադրվեն մի քանի տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետ չի նշվում:
Ներկայումս ԱՄՆ Բանակը զինված է զենիթահրետանային C-RAM (Counter Rocket, Artillery, and Mortar) Phalanx B համակարգերով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ ԱՄՆ Բանակը 881 մլն դոլարի պայմանագիր է կնքել AN/TPQ-53 Firefinder մոբիլ ռադիոտեղորոշիչ համակարգերի ձեռքբերման համար: Համակարգերը պետք է հայտնաբերեն հակառակորդի արկերը` ներառյալ հրթիռները և ականանետ ու հրետանային արկերը, որոշեն դրանց հետագիծը, մեկնակետը և թիրախը:
Pingback: Հայ խաղաղապահները նոր վարժանքներ կանցնեն: Պարգևատրումներ ՊՆ-ում. օրվա ամփոփում | Ռազմ.info