Իսրայելը նոր` 7.62 մմ տրամաչափի գնդացիր է մշակել

Israel Weapon Industries (IWI) ընկերությունը մշակել է 7.62 մմ տրամաչափի նոր, թեթև մոդելի գնդացիր, որը կիսաավտոմատ ռեժիմում կարող է մեկական կրակոցով թիրախային կրակ վարել: Տեղեկացնում է Defence Professionals-ը:

NEGEV NG7-ը մշակվել է 5.56 մմ տրամաչափի NEGEV-ի հիման վրա և 7.62 մմ-ով իր տեսակի մեջ եզակի է համարվում, որը կարող է աշխատել մեկական կրակոցով: Ավտոմատ ռեժիմում գնդացիրը 1 րոպեում 700 կրակոց է արձակում: Նրա վրա կարող է տեղակայվել և’ ժապավենային, և’ թմբուկաձև փամփշտակալ: Գնդացիրը կարող է ամրանալ ուղղաթիռին, նավին կամ ցամաքային տեխնիկային: Այն «զինված է» ոչ նպաստավոր միջավայրում հզորության ավելացման գազային կարգավորիչով, գիշերային տեսանելիության  նշանակետով, լրացուցիչ օպտիկա տեղադրելու հնարավորությամբ, չորս ապահովիչով:

Ներկայումս NEGEV գնդացիրները կիրառվում են Իսրայելում, Կոլումբիայում, Կոստա-Ռիկայում, Էստոնիայում, Հնդկաստանում, Թաիլանդում և Վրաստանում:

One response to “Իսրայելը նոր` 7.62 մմ տրամաչափի գնդացիր է մշակել

  1. Pingback: Հայ խաղաղապահները նոր վարժանքներ կանցնեն: Պարգևատրումներ ՊՆ-ում. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *