ԱՄՆ Բանակը Lockheed Martin ընկերության հետ կնքել է 881 մլն դոլարի մոբիլ ռադիոտեղորոշիչ AN/TPQ-53 Firefinder կայանների գնման 3-ամյա պայմանագիր: Պայմանագրի առաջին տարում ԱՄՆ ԶՈՒ-ը կստանան 166 մլն դոլար արժողությամբ 12 հրետանային ռադար: Ընդհանուր առմամբ պայմանագրով նախատեսվում է 51 ռադիոտեղորոշիչ կայանի գնում: Այս մասին հայտնում է The Post-Standard-ը` հղում անելով ԱՄՆ Բանակին:
Ռադարները նախատեսված են հակառակորդի` տարբեր ուղղություններով ուղարկված արկերը, հրթիռները գտնելու համար: Բացի այդ, այն կարող է հստակ որոշել արկերի շարժման ուղղությունը, շարժման հետագիծը, կրակակետը և խոցման վայրը:
Lockheed Martin-ի ներկայացուցիչների հավաստմամբ, AN/TPQ-53 Firefinder-ը կարող է տեղավորվել բեռնատար մեքենայի վրա: Defence Professionals-ի հավաստմամբ, AN/TPQ-53 Firefinder-ը զգալիորեն գերազանցում է AN/TPQ-36-ին իր հստակ տեղորոշմամբ, իսկ վերջինս ԱՄՆ ԶՈՒ-ում օգտագործվող հիմնական ՌՏԿ-ն է:
Pingback: ԱՄՆ Բանակը նոր հակահրթիռային համակարգերի պայմանագիր է կնքել | Ռազմ.info