Հս. Կորեան ուժեղացնում է Պհենյանի հակահրթիռային պաշտպանությունը

Հյուսիսային Կորեան էապես ավելացրել է մայրաքաղաք Պհենյանի հակահրթիռային պաշտպանությունը, ինչպես հայտնում են հարավ կորեական լրատվամիջոցները` հղում անելով Սեուլի ռազմական աղբյուրին։ 2000թ. այնտեղ տեղակայված էր ընդամենը 2 հատ С-200 համակարգ, իսկ 2010թ. դրանց թիվը հասցվել է 40-ի: Դրա հետ մեկտեղ` զենիթահրթիռային С-125 համակարգերի թիվը 2000թ. համեմատ 7-ից հասել է 140-ի, իսկ С-75-երը դարձել են 180 հատ:

1950-ական թթ. սկզբից Հյուսիսային (ԿԺԴՀ) և Հարավային Կորեաները գտնվում են պատերազմի շեմին, չնայած ակտիվ ռազմական գործողություններ չեն վարվում:  Վերջերս երկու երկրների հարաբերությունները կրկին լարվեցին այն բանից հետո, երբ ԿԺԴՀ հրետանին հարվածեց Ենպհենդո կղզուն, որի հետևանքով մահացան Հվ. Կորեայի երկու ծովային հետևակներ: Այս միջադեպից հետո Սեուլը հայտարարեց ռազմական ծախսերի ավելացման մասին:

Իսկ այս տարի` Հվ. Կորեայի և ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ ափերի մոտ անցկացված համատեղ զորավարժությունները Պհենյանը որակեց «պատերազմի լուռ կոչ»,և «աններելի ռազմական հիստերիա» և սպառնաց ի պատասխան զորավարժությունների սկսել «սրբազան պատերազմ»:

Հս. Կորեայի հավաստմամբ` փետրվարի վերջին ավարտել են «Չուչխե 100» նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մշակումը, որը, ըստ հյուսիսկորեական աղբյուրների, կարող է խոցել մինչև 120կմ հեռավորության թիրախները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *