Հայ խաղաղապահները նոր վարժանքներ կանցնեն: Պարգևատրումներ ՊՆ-ում. օրվա ամփոփում

Հայ խաղաղապահները` ամերիկյան ծրագրի շրջանակներում ականազերծման և բժշկական վարժանքներ կանցնեն: Օբաման հանդես է եկել պատերազմի կոչերը դադարեցնելու առաջարկով: ԱՄՆ-ում կործանվել է իսրայելական արտադրության կործանիչ: Սեյրան Օհանյանը պարգևատրել է կանանց:

  • ԱՄՆ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի համար առաջիկայում կազմակերպել ականազերծման և բժշկական վարժանքներ:
  • ՀՀ Կառավարությունը հաստատել է ԶՈՒ սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագիրը:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Չիփմենն ասել է, որ Օբամա-Նեթանյահու հանդիպման ժամանակ ձեռք է բերվել փոխզիջում, ըստ որի՝ Իսրայելը չպետք է շտապի Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հարցում: «Սակայն, եթե ակնհայտ դառնա, որ Իրանը ռեալ սպառնում է Իսրայելին, ապա ԱՄՆ-ը կարող է գործի անցնել»,- հավելել է նա:
  • Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ՀԱՄԱՍ-ի անդամներից մեկը հայտնել է, թե իրենք Իսրայելը չեն հրթիռակոծի Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում:
  • ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան քաղաքական գործիչներին հորդորել է դադարեցնել Իրանի հետ պատերազմ սկսելու կոչերը. «Նրանք ովքեր խոսում են պատերազմի մասին, որպես սովորական մի երևույթի, և կոչ են անում այն սկսել, պարտավր են նաև ամերիկյան ժողովրդին բացատրել դրա գինը և հետևանքները»:
  • Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանին հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ որոշ գաղտնի փաստաթղթերի հանձնումը կարող է նպաստել ՀՀՊ շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների առաջխաղացմանը: Սակայն տվյալների ծավալը և բնույթը չի նշվում:
  • Պենտագոնը մշակում է Սիրիայում ռազմական օպերացիայի զանազան տարբերակներ, որը կարող է սկսվել մոտակա ամիսների ընթացքում: Irib.ir-ի փոխանցմամբ`  WikiLeaks-ը հրապարակել է  Stratfor հետախուզա-վերլուծական ընկերության աշխատակցի նամակ, որտեղ էլ խոսվում է Սիրիայում հավանական ռազմական գործողությունների մասին:
  • ՆԱՏՕ-ի անձնակազմի բրիտանացի վեց զինծառայողներ Աֆղանստանում անհետ կորել են: Ենթադրվում է, որ նրանք զոհվել են, քանի որ այն զրահամեքենան, որով նրանք հերթապահում էին  Հելմենդ նահանգի իրենց շրջանում, պայթել է:
  • Իսրայելում արտադրված F-21 Kfir կործանիչ ինքնաթիռը երեկ` ԱՄՆ Նևադա նահանգում` ավիաբազայի տարածքում վթարի է ենթարկվել, որի հետևանքով օդաչուն մահացել է: Ավիավթարի պատճառները ճշտվում են:

ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ և ԼՂՀ Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և երեք զինվոր որդի ունեցող մայրեր` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով:

 

Այսօր Razm.info-ն անդրադարձել էր`
Իսրայելը նոր` 7.62 մմ տրամաչափի գնդացիր է մշակել

ԱՄՆ բանակը նոր հակահրթիռային համակարգերի պայմանագիր է կնքել

Հս. Կորեան մեծացնում է Պհենյանի հակահրթիռային պաշտպանությունը

Քննվում է ՌԴ ՊՆ կայքի ստեղծմանը 3 մլն դոլար հատկացնելու գործը

Ռուսաստանը հավանաբար կհրաժարվի ռազմավարական նշանակության «Ակուլա» սուզանավերից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *