Թուրքիայում 3000 լիբիացի զինծառայող կվերապատրաստվի

Թուրքիան ստանձնել է Լիբիայի զինված ուժերի 3000 զինծառայողի իր տարածքում ռազմական կրթություն տրամադրելու պարտականությունը։

Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում։

 

Թուրքիան ընդունում է լիբիական զորախմբին

Թուրքիան ընդունում է լիբիական զորախմբին

Լիբիացի զինծառայողները 14 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթաց կանցնեն թուրքական ուսումնական զորամասերում և կենտրոններում։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում վերապատրաստում է անցնելու 3000 լիբիացի զինծառայող, որոնց ընդունելու են խմբերով։

Առաջին խումբը, որը կազմված է 173 հոգուց, արդեն ժամանել է Թուրքիա։ Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Ըսփարթա քաղաքի օդանավակայանում լիբիական զորախմբին ընդունել են թուրք բարձրաստիճան զինվորականները։

Նշենք, որ Լիբիայի զինծառայողները ներկայում վերապատրաստվում են նաև այլ երկրներում։ Մասնավորապես, մինչև 2000 լիբիացի զինծառայող վերապատրաստվելու է Մեծ Բրիտանիայում։ Եվս 8000 լիբիացի զինծառայող կարող է վերապատրաստվել Բուլղարիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *