Թուրքիայի զինված ուժերի զորախումբը մասնակցել է Ռումինիայի անկախությանը նվիրված զորահանդեսին, որն անցկացվել է դեկտեմբերի 1-ին մայրաքաղաք Բուխարեստում։
Ռումինիան տոնել է անկախության 95-ամյակը, որի շրջանակներում էլ զորահանդես է անցկացվել։ Զորահանդեսին հրավիրվել են մի շարք այլ երկրների զորախմբեր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Լեհաստանը, ինչպես նաև Թուրքիան։
Յուրքանչյուր երկրից ներկայացված է եղել մեկ ստորաբաժանում։ Արտասահմանցի զինծառայողները սեփական երկրների դրոշներով քայլերթով անցել են Բուխարեստի կենտրոնով։
Նշենք, որ Ռումինիան երկար ժամանակ եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։