2000 լիբիացի զինծառայող վերապատրաստում կանցնի Մեծ Բրիտանիայում

Մինչև երկու հազար լիբիացի զինծառայող վերապատրաստում և հատուկ դասընթանցներ կանցնի Մեծ Բրիտանիայում։ Նման հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կմարզեն և կպատրաստեն լիբիական բանակի մինչև երկու հազար զինծառայողի Քեմբրիջշեյր ռազմաբազայում, որը գտնվում է Անգլիայի արևելյան հատվածում, տեղեկացնում է DefenseNews-ը։

lib

Վարժանքների անցկացման համար Լոնդոնը գումար կստանա Լիբիայի կառավարությունից։ Նախատեսվում է ուսուցումը սկսել աշնանը։

Նշենք, որ անցած ամիս Մեծ ութնյակի (G8) գագաթաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ շուրջ յոթ հազար լիբիացի զինծառայողներ կարող են  վերապատրաստում և ուսուցում անցնել G8-ի անդամ երկրներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *