Մինչև 8 հազար լիբիացի զինծառայող կարող է վերապատրաստվել Բուլղարիայում

Լիբիայի զինված ուժերի մինչև 8000 զինծառայող կարող է վերապատրաստվել ամերիկա-բուլղարական համատեղ ռազմաբազաներում, որոնք գտնվում են Բուլղարիայի տարածքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Բուլղարիայի պաշտպանության նախարար Անգել Նայդենովը։

Նա նշել է, որ Բուլղարիան համաձայնել է Միացյալ Նահանգների առաջարկին՝ առաջիկա տարիներին լիբիացի զինծառայողներին ուսուցանել երկրի տարածքում գտնվող երկու ռազմաբազաներում։

Ներկայում Բուլղարիան և Միացյալ Նահանգները համաձայնեցնում են դետալները։

«Ներկայում սա երկկողմանի նախաձեռնություն է, սակայն կարող է դառնալ նաև ՆԱՏՕ-ի՝ հետպատերազմական Լիբիայի վերակազմակերպման առաքելության մի մասը»,-հավելել է բուլղարացի նախարարը։

Ամերիկա-բուլղարական ռազմաբազաներում կարող են միանգամից 150-200 զինծառայող ուսուցում անցնել, իսկ 5-8 տարի ժամկետում ընդհանուր առմամբ հնարավոր կլինի վերապատրաստել մինչև 8 հազար զինծառայող, հավելել է Նայդենովը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մինչև 2 հազար լիբիացի զինծառայող վերապատրաստում և հատուկ դասընթանցներ կանցնի Մեծ Բրիտանիայում։
Նշենք, որ 2011 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի սպանությունից հետո երկրում մինչ օրս պահպանվում է լարված իրավիճակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *