Պաշտպանության բանակը հերքում է` զինվորին չեն ծեծել

Երկու օր առաջ` փետրվարի 15-ին, զինծառայողներից մեկի մայրը` Կարինե Կիրակոսյանը, դիմել էր ՄԻՊ գրասենյակ` բողոքելով, թե իր որդուն պարբերաբար ծեծի են ենթարկում: ՄԻ պաշտպանն ու ԼՂ-ի ՊԲ-ը  խոստացել էին ճշտել գործի մանրամասները: Այսօր և’ ՄԻՊ գրասենյակը, և’ ԼՂ-ի ՊԲ-ն ներկայացրել են գործի ուսումնասիրության եզրակացությունները:

«Փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով, ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները` ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԼՂ-ի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, որը, որպես պատասխան, հրապարակել է նաև ՄԻՊ գրասենյակը` խոստանալով այսուհետ ևս հետամուտ լինել բողոքներին և հարկ եղած դեպքում ընթացք տալ դրանց:

2 responses to “Պաշտպանության բանակը հերքում է` զինվորին չեն ծեծել

  1. Pingback: Ինչպե՞ս կարելի է լուծել բանակի խնդիրները: ԱՄՆ նոր պատժամիջոցներ Իրանի դեմ. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *