Tag Archives: մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են սահմանամերձ գոտու զորամասեր

Նոյեմբեր 26, 2013 14:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ զինծառայողների իրավունքներով զբաղվող բաժնի աշխատակիցներն այցելել են Բարդայի ու Աղդամի շրջանների զորամասեր՝ ՊՆ աշխատակիցների ուղեկցությամբ։ Continue reading

Ադրբեջանի կարգապահական զորամասերից մեկում ստուգումներ են կատարվել

Նոյեմբեր 21, 2013 12:25 | RAZM.INFO - Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ազգային կանխիչ խմբի անդամներն օրերս ստուգումներ են անցկացրել Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի կարգապահական զորամասում։ Continue reading

ՄԻՊ-ը առաջարկել է պատասխանատվության ենթարկել ՊՆ-ի՝ խախտում թույլ տված անձանց

Նոյեմբեր 30, 2012 13:20 | RAZM.INFO - Ինչպես նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում, տասը տարի ՀՀ զինված ուժերում ծառայած և սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Continue reading

ՄԻՊ-ի գրությունը վարչապետին

Հոկտեմբեր 10, 2012 13:31 | RAZM.INFO - Այսօր` հոկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով նրա հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու բանակ զորակոչված զինվորներին իրենց թույլատրված կամ արգելված ծառայության ձևերի մասին լիարժեք տեղեկանալու համար: Continue reading

Օմբուդսմենը զոհված 8 զինծառայողների հարցով դիմել է ԱԺ

Ապրիլ 5, 2012 14:16 | RAZM.INFO - Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին, Հրայր Կարապետյանին և Արամ Սաֆարյանին։ Նամակում ասվում է.
«2011թ. Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ և ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Continue reading

«Զորակոչվածներից 500-ը վաղաժամկետ զորացրվել են՝ նախնական սխալ բուժզննման պատճառով». ՄԻՊ

Մարտ 26, 2012 8:54 | RAZM.INFO - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԻՊ գրասենյակը հրապարակել են Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով և դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ: Continue reading

Սպանված զինծառայողի իրավահաջորդները նյութական փոխհատուցում են պահանջում. օրվա ամփոփում

Մարտ 23, 2012 15:27 | RAZM.INFO - ՄԻՊ-ը չի արձագանքի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին: Իսկ նախկին զինդատախազը հայտնել է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:  Սեյրան Օհանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ:  Հայ լեռնահրաձիգները Վրաստանում վարժանքներ են անցել: Continue reading

Օմբուդսմենն արձագանքել է ռազմական ոստիկանությունում զինվորներին ծեծելու լուրին

Մարտ 21, 2012 13:09 | RAZM.INFO - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հետևյալ հաղորդագրությունն է տարածել Continue reading

Պաշտպանության բանակը հերքում է` զինվորին չեն ծեծել

Փետրվար 17, 2012 8:36 | RAZM.INFO - Երկու օր առաջ` փետրվարի 15-ին, զինծառայողներից մեկի մայրը` Կարինե Կիրակոսյանը, դիմել էր ՄԻՊ գրասենյակ` բողոքելով, թե իր որդուն պարբերաբար ծեծի են ենթարկում: ՄԻ պաշտպանն ու ԼՂ-ի ՊԲ-ը  խոստացել էին ճշտել գործի մանրամասները: Այսօր և' ՄԻՊ գրասենյակը, և' ԼՂ-ի ՊԲ-ն ներկայացրել են գործի ուսումնասիրության եզրակացությունները: Continue reading

ՄԻՊ-ը հորդորում է բանակի հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել 116

Հունվար 12, 2012 13:20 | RAZM.INFO - ՄԻՊ գրասենյակը դիմում է քաղաքացիներին՝ հորդորելով հնարավորինս արագ ահազանգել բանակում իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։   Continue reading