Չինաստանի պաշտպանական բյուջեն 6 մլրդ դոլարով կգերազանցի 12 հարևանների պաշտպանական բյուջեին

Չինաստանի պաշտպանական ծախսերը մինչև 2015թ. կկազմեն 238,5 մլրդ դոլար և կգերազանցեն Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրի պաշտպանական բյուջեն միասին վերցրած: Նշվում է լոնդոնյան ռազմատեխնիկական «Ջեյնս» հանդեսի զեկույցում:

Մյուս 12 պետությունների(Ճապոնիա, Հնդկաստան, Հվ. Կորեա, Ավստալիա, Թայվան, Սինգապուր, Ինդոնեզիա, Պակիստան, Թայլանդ, Մալայզիա, Վիետնամ և Նոր Զելանդիա) միասնական պաշտպանական բյուջեն կազմելու է 232,5 մլրդ դոլար:

2011թ. Չինաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 119,8 մլրդ դոլար, որին հաջորդում են` Ճապոնիան` 60,344 մլրդ, Հնդկաստանը` 35,383 մլրդ, Հվ. Կորեան` 31,338 մլրդ, Ավստրալիան` 23,618 մլրդ, Սինգապուրը` 10,01 մլրդ, Թաիլանդը` 9,2 մլրդ, Ինդոնեզիան` 6,3 մլրդ, Պակիստանը` 5,7 մլրդ, Թայլանդը` 5,4 մլրդ, Մալայզիան` 4,2 մլրդ, Վիետնամը` 2,776 մլրդ, Նոր Զելանդիան` 1,969 մլրդ: 2011-2015թթ. Չինաստանի ծախսերը ամեն տարի կմեծանան 18,75 տոկոսով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *