Ադրբեջանում հայտնում են, թե հակատանկային մեքենա են ստեղծել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդում են, թե Ադրբեջանում հակատանկային մեքենա ստեղծելու մասին։

«Էգրեբ» («Əqrəb») մեքենան, ըստ նույն աղբյուրի, ստեղծվել է ադրբեջանական «Գյուրզա» («Gürzə») պարեկային մեքենայի հիմքի վրա և ցուցադրվել է ընթացիկ տարվա հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ։

Հակատանկային «Էգրեբ» մեքենա

Հակատանկային «Էգրեբ» մեքենա

Հնարավոր է, որ այն ցուցադրվի նաև «Ադրբեջան-10 տարի» ռազմական ցուցահանդեսին։

Ադրբեջանական կայքերը շեշտում են, որ մեքենան զինված է «Սկիֆ» ու «Սփայք» հակատանկային հրթիռային համակարգերով, իսկ կողային մասերում՝ 7,62 տրամաչափի գնդացիրներով։

Դեռևս բարդ է ասել, թե այս տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը, քանի որ բացի ադրբեջանական կայքերից, այլ աղբյուր դեռ չկա։

Հավելենք, որ հատուկ նշանակության ուժերի և այլ ուժային կառույցների համար նախատեսված «Գյուրզա»-ն ստեղծվել է Toyota Hilux 12-րդ մոդելի հիման վրա, վերնամասում ունի 360 աստիճանով պտտվող 12,7 մմ տրամաչափի մեկ, երկու կողմերում՝ 7,6 մմ տրամաչափի 2 գնդացիր, շարժիչը 114 ձիաուժ հզորության է:

Կարևոր է նշել, որ սպառազինության տեսանկյունից «Գյուրզա»-ն ոչ մի նորույթ չի ներկայացնում, իսկ Toyota Hilux մակնիշն էլ որպես պարեկային-ռազմական մեքենա դեռևս 60-ականներից լայնորեն կիրառվել է քաղաքացիական պատերազմներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *