Բաքվում մեկնարկել է ռազմական շքերթը. ԼՐԱՑՎՈՒՄ Է (վիդեո)

Այսօր՝ հունիսի 26-ի վաղ առավոտյան, Բաքվում սկսվել է զինված ուժերի 95-ամյակի առթիվ կազմակերպած ռազմական շքերթը, որին ներկա են երկրի առաջին դեմքերն ու բարձրագույն ռազմական հրամանատարությունը, արտասահմանյան հյուրեր ու դիվանագետներ։

Սա Ադրբեջանի անկախացումից հետո թվով 4-րդ ռազմական շքերթն է։ Դրան մասնակցում են ՊՆ զորամիավորումների անձնակազմը, խաղաղապահ ուժերը, հատուկ ծառայության ուժերը, ծովային հետևակը, պետական սահմանապահ ծառայության ուժերը, պետական անվտանգության ծառայությունը, ՆԳՆ զորքերը, ԱԻՆ քաղպաշտպանության ուժերը, ռազմական ակադեմիաների կուրսանտները։ Ռազմաշքերթի համար Բաքվի նավահանգիստ են բերվել ՌԾՈւ և առափնյա անվտանգության ռազմական ու պարեկային նավերը։

11232_src

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռազմաշքերթին ցուցադրվելու են ռազմական ինքնաթիռներ՝ ուղղաթիռներ՝ Մի-24, Մի-8, Մի-17, ԱԻՆ ուղղաթիռներ՝ Մի-35Մ, Կա-32, Մի-8, Մի-8/17, Մի-24/35Մ, «Օրբիտեր-2Մ», «Աերոսթար» ԱԹՍ-ներ, զրահապատ ու ոչ զրահապատ մարտական մեքենաներ՝ «Cobra», «Land Rover Defender», ZPT, «Storm Sufa», 120 մմ-անոց «Cardom» ավտոմատ ականանետեր՝ իսրայելական արտադրության, համազարկային կրակի համակարգեր 122մմ-անոց TR-122 «Sakarya» և 300մմ-անոց «Սմեռչ», 122մմ-անոց «Գվոզդիկա», 152մմ-անոց «Մստա-Ս», 207մմ-անոց «Պիոն», Տոս-1Ա «Սոլնցեպեկ», արդիականացված Տ-72 տանկեր, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի ԶՈւ-ին տրամադրած Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 ու ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ։ Ներկայացվելու են ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր Ս-125 «Պեչերա», «Ստրելա-10», Ս-300ՊՄՈՒ2, նաև վերջերս ստացած «Բուկ-ՄԲ»։

Ռազմաշքերթին ասված խոսքում Ադրբեջանի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, հիշեցրել, որ իրենք «պատերազմող երկիր են, պատերազմը դեռ չի ավարտվել», և քանի որ «հարցը չի լուծվում խաղաղ ճանապարհով, հարկադրված են մեծ ուշադրություն դարձնել սպառազինությանն ու բանակին»։

Ինչպես և ցանկացած պետական նշանակություն ունեցող իրադարձության ժամանակ, այնպես էլ այս անգամ Ալիևը զերծ չի մնացել Հայաստանին ու հայերին հիշատակելուց՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կազմում է 3,7 մլրդ դոլար։ Այնուհանդերձ, Ալիևը գրեթե նույնությամբ կրկնում է 2008-ին ու 2009-ին ռազմական շքերթի ժամանակ ասված խոսքերն այն տարբերությամբ, որ 2008-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն 1,6 մլրդ էր։

Հավելենք նաև, որ երեկ գիշերվանից ադրբեջանցիների ստվար մի զանգված համացանցային ֆորումներում ու սոցցանցերում դժգոհում էր՝ ռազմական շքերթի պատճառով փակ են փողոցները, վնասվել է կենտրոնական փողոցների ասֆալտը, բացի այդ էլ արդեն իսկ հայտնվել են զորահանդեսի գլխավոր փորձի տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների սխալ քայլքը։

Ադրբեջանցի զինծառայողների քայլքը՝

Ռազմական շքերթը՝

 

3 responses to “Բաքվում մեկնարկել է ռազմական շքերթը. ԼՐԱՑՎՈՒՄ Է (վիդեո)

  1. քան՞ի տ-90 կար զորահանդեսում

  2. Pingback: Ադրբեջանն առաջիկայում կստանա ՌԴ-ին պատվիրած ՏՕՍ-1Ա հրանետերի երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *