Օպլոտները հանձնել են մարտական ու ընթացային քննությունները

Թաիլանդի համար նախատեսված 2 միավոր Տ-84 Օպլոտ տանկերը հաջողությամբ անցել են ընթացային ու կրակային փորձարկումները ուկրաինական Չուգուև գյուղի մոտակա զորավարժարանում։

Ուկրաինայի ու Թաիլանդի միջև 2011-ի աշնանը կնքված պայմանագրով նախատեսված է թաիլանդական կողմին հանձնել 49 միավոր Օպլոտ։ Պայմանագրի արժեքը գնահատվել է 200 մլն ԱՄՆ դոլար։

Ընթացային փորձարկումների ժամանակ տանկերը ցուցադրել են արագ ու դանդաղ երթի, մանևրելու հնարավորությունները։ Մարտական փորձարկումների ժամանակ կատարել են կրակոցներ 125 մմ թնդանոթով, 12,7 մմ զենիթային ու 7,62 մմ կցված գնդացիրներով, բոլոր թիրախները խոցվել են։

Եվս երեք Օպլոտների փորձարկումները նախատեսված է իրականացնել առաջիկայում։

Նշված 5 միավոր տանկերը նախատեսված է թաիլանդական կողմին հանձնել ընթացիկ աշնանը։

Օպլոտ տանկ ներկայումս ընդգրկված է միայն ուկրաինական բանակի սպառազինության մեջ։ Այն խորհրդային Տ-80 հիմնական մարտական տանկի հետագա զարգացումն է ու արտադրվում է ուկրաինական Խարկով քաղաքում։ Տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, 12,7 մմ զենթիային գնդացրով ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացրով։
Նշենք, որ օգոստոսի 5-ին Ուկրաինայի ու Թայլանդի միջև կնքվել էր ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված է ուկրաինական 121 միավոր ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչների ու աջակցման մեքենաների տրամադրումը թաիլանդական կողմին։ Այս պայմանագրի արժեքն է 140 մլն ԱՄՆ դոլար։

2 responses to “Օպլոտները հանձնել են մարտական ու ընթացային քննությունները

  1. Pingback: Ուկրաինան Թաիլանդին է տրամադրել առաջին «Օպլոտները» | Ռազմ.info

  2. Pingback: Թաիլանդին «Օպլոտների» տրամադրումը ուժի մեջ է. նոր խմբաքանակը կուղարկեն առաջիկայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *