Ֆիլիպիններում բախումների պատճառով 100 հոգի է մահացել

Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգ քաղաքում ֆիլիպինյան «Մորո» ազգային-ազատագրական ճակատի զինյալների և կառավարական զորքերի միջև կռիվների պատճառով արդեն 100 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Իսկ ահա BBC News-ը հայտնում է, որ մահացել է 60 հոգի՝ մեծամասնությունը զինյալներ։

Ֆիլիպիններ.զինյալներ

Ֆիլիպիններ.զինյալներ

Զինծառայողների խոսքով՝ վերջին օրերին նրանք կարողացել են սպանել 34 զինյալի։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում կառավարական զորքերին հաջողվում է դուրս մղել զինյալներին և հիմա երկրի տարածքի 70 տոկոսը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ։

Նշենք, որ դեռ սեպտեմբերի 10-ին Ֆիլիպինյան «Մորո» ազգային-ազատագրական ճակատի զինյալները մի քանի տասնյակ պատանդ էին վերցրել Մինդանաո կղզու Զամբոանգ քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ զինյալների ձեռքում մոտ 300 պատանդ կար, որոնք չէն կարողացել փախչել մարտական գործողությունների տարածքից։ Իսկ Զամբոանգի քաղաքապետը հայտարարել էր, որ ահաբեկիչները բռնել էին ավելի քան 170 մարդու։

Սակայն հենց ֆիլիպինցի զինյալները հայտարարել էին, որ իրենց մոտ ընդամենը 35 խաղաղ բնակիչ կա, հավելելով, որ հատուկ են այդ մարդկանց ճանապարհից վերցրել, քանի որ վախեցել են, թե իշխանական զինյալները կարող էին նրանց սպանել մարտական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնել էր BBC News-ը։

«Մորո» ազգային-ազատագրական ճակատը հիմնադրվել է 1971 թվականին՝ մուսուլմանական ինքնիշխանությունը Մինդանաո կղզում մեծացնելու, ավելին՝ անկախ պետականություն ստեղծելու համար։ Չնայած 1996 թվականից այս կազմակերպությունը համարվում է օրինական, բայց դրա անդամների մի մասը շարունակում է ահաբեկչական պայքարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *