ՌԴ արևմտյան ռազմական շրջանը ստացել է Տ-72Բ3 արդիականացված տանկեր։ Այս մասին հայտնել է օկրուգի մամուլի ծառայության պետ գնդապետ Օլեգ Կոչետկովը։
Արդեն ստացվել է տանկերի առաջին խմբաքանակը։ Շրջանի կազմում գտնվող 20-րդ համազորային բանակի մոտոհրաձգային միավորման վերազինումն ամբողջությամբ կավարտվի մինչև 2013-ի վերջ, բրիգադը կհամալրվի 150 նորացված Տ-72Բ3 տանկերով։
Նորացված տանկի վրա տեղադրված է 840 ձիաուժանոց շարժիչ բազային 780 ձիաուժանոցի փոխարեն, «Կոնտակտ-5» արտաքին դինամիկ զրահ, բազմալիք «Սոսնա-Ու» նշանոց, կապի նորագույն սարքեր, սպառազինության կատարելագործված ստաբիլիզատոր ու զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության համակարգ։ Կատարելագործվել են նաև ընթացամասն ու թրթուռները։ Բացի այդ տանկի սպառազինությունը թույլ է տալիս կիրառել զինամթերքի նոր, ավելի մեծ զրահահարությամբ տեսակներ։
Pingback: Ռուսաստանի զինուժը կստանա ևս 300 Տ-72Բ3 տանկ | Ռազմ.info