Արդիականացված A-1M ինքնաթիռը հանձնվեց Բրազիլիային

Բրազիլական Embraer ընկերությունը սեպտեմբերի 3-ին Բրազիլիայի ՌՕՈւ-ին է հանձնել առաջին արդիականացված A-1M (AMX) գրոհիչ ինքնաթիռը։ Ներկայումս արդիականացման փուլում են ևս 16 ինքնաթիռ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրով նախատեսված է 43 ինքնաթիռների արդիականացում։

A-1M (AMX)

A-1M (AMX)

Այս ծրագրի շնորհիվ ինքնաթիռների ծառայության ժամկետը կերկարացվի մինչև 2025թ։
Embraer ընկերության տվյալներով նորացված ինքնաթիռների վրա տեղադրված են ռադիոէլեկտրոնային նոր համակարգ, ռադիոտեղորոշման բազմառեժիմ կայան ու ՌԵՊ միջոցներ։ Սարքավորումների մասով A-1M ինքնաթիռը զգալի չափով նույնականացված է F-5M արդիականացված գրոհիչի ու A-29 ուսումնամարտական ինքնաթիռների հետ։
Արդիականացված գրոհիչի առաջին թռիչքը եղել է 2012-ին։ Ինքնաթիռը բացում է մինչև 1045կմ/ժ արագություն, իսկ թռիչքի հեռավորությունը 889կմ է։ Սպառազինված է 30մմ երկու հրանոթներով ու ունի 5 ռումբ կախելու հնարավորություն՝ 3,8 տոննա ընդհանուր քաշով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *