Ճապոնիան ծրագրում է 5-րդ սերնդի կործանիչ ստեղծել

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կառավարությունից խնդրել է ֆինանասավորել 5-րդ սերնդի ATD-X Shinshin կործանիչի նախատիպի հավաքումը և առաջին թռիչքը։

ATD-X-ի մանրօրինակը

ATD-X-ի մանրօրինակը

Ինչպես տեղեկացնում է «Ջեյնս» վերլուծական պարբերականը, կործանիչ ինքնաթիռի առաջին թռիչքը պլանավորված է 2014-ի ապրիլի մեկին։ Իսկ Ճապոնիայի ՊՆ-ն Կառավարությունից խնդրել է 55,1 մլն ԱՄՆ դոլար՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։

Ըստ նախնական տվյալների՝ փորձարկումը կատարելու է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը , որն էլ մշակում է ինքնաթիռի նախագիծը։ 2015 թվականին էլ ծրագրվում է ինքնաթիռը փորձարկել Ճապոնիայի օդային ուժերում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր, որ ինքնաթիռի մշակումը կավարտվի 2017 թվականին։
Տեղեկացնենք, որ կործանիչի մշակումը սկսվել է դեռ 2004 թվականից, որի ընթացքում ստեղծվել են 2 ստատիկ նախատիպեր, իսկ ահա ATD-X տեսակի կործանիչի արտադրությունը սկսվել է 2012 թվականից։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *