Մայիսի 10-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում թուրքական շարասյան ուղղությամբ հրթիռային հարձակումից սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 4-ը։ Այս նահանգում, 2020թ. փետրվար-մարտ բախումներից հետո, պարբերաբար պարեկություն են իրականացնում ռուսական և թուրքական զորախմբերը։
Այս մասին, թուրքական TRT Haber լրատվականի փոխանցմամբ, հայտնում է Թուրքիային պաշտպանության նախարարությունը։ Սպանվածը լեյտենանտ Օսման Ալփն է (Osman Alp)։
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել էր սիրիական Իդլիբում «Գարնանային վահան» կոչված գործողության մեկնարկի մասին 2020 թ․ փետրվարի 27-ին՝ Սիրիայի կառավարական ուժերի հարվածներից 33 թուրք զինծառայողի սպանությունից և 32-ի վիրավորումից հետո։ Սիրիայի բանակին աջակցող Ռուսաստանը հայտարարել էր, որ նախօրոք թուրքական կողմի տված կոորդինատների համաձայն այդ տարածքում թուրք զինծառայողներ չպետք է լինեին, այդ մասին չեն իմացել նաև Սիրիայի կառավարական ուժերը։