Ադրբեջանի ԶՈւ անձնակազմն ու Թուրքիայի Էգեյան բանակը հրամանատարաշտաբային վարժանք են անցկացրել

Թուրքիայի Զինված ուժերի Էգեյան բանակի հրամանատարական շտաբի և ստորաբաժանումների, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է «Էֆես-2021» (Efes-2021) հրամանատարաշտաբային վարժանքը՝ համակարգչային միջոցների օգնությամբ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքի հայտարարված նպատակն էր ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և հատուկ նշանակության ջոկատների միջև համագործակցության խորացումը։

Նշենք, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ մասնակցում «Էֆես» վարժանքներին (1,2), որը նախորդ տարիներին անցկացվում էր ավելի խոշոր մասշտաբներով՝ որպես բազմազգ զորավարժություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *