Թուրքիայում նաև Ադրբեջանի զինուժի մասնակցությամբ զորավարժություն կանցկանցվի

Մայիսի 7-11-ին Թուրքիայում կանցկացվի «Էֆես–2018» (Efes–2018) զորավարժության հիմնական փուլը: Վարժանքներին կմասնակցեն Թուրքիայի և ևս 20 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Զորավարժությունը կանցկացվի Թուրքիայի ԶՈւ Էգեյան բանակի (ցամաքային զորքերի 4 բանակներից մեկը) հրամանատարությամբ՝ «Արևմտյան Անատոլիայում», էգեյան ծովում, Իզմիրի ծովածոցում, Իզմիրի նահանգում տեղակայված «Դողանբեյ» զորավարժարանում:

Զորավարժության հայտարարվող նպատակը ներգրավված զորամիավորումների համատեղ գործողությունների մշակումը, մարտական պատրաստականության մակարդակի ստուգումն է:

Թուրքիայից ընդհանուր վարժանքներին ներգրավվել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին ենթակա ուժեր, ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի,  ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության զորքերի, առափնյա անվտանգության հրամանատարությանը ենթակա ստորաբաժանումներ:

Թուրքիայից բացի վարժանքներին կմասնակցեն նաև.

ԱՄՆ, Ադրբեջանի, Վրաստանի, Բահրեյնի, Բանգլադեշի, Բոսնիա և Հերցոգովինայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կատարի, Ղազախստանի, Կոսովոյի, Քուվեյթի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Պակիստանի, Ռումինիայի, Սլովակիայի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ստորաբաժանումներ:

Մինչ այս արդեն շուրջ երկու շաբաթ անցկացվել են զորավարժության շրջանակներում նախատեսված ավելի փոքր մասշտաբի վարժանքներ, տարբեր մրցումներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի, հետախուզական ստորաբաժանումների և այլն:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ անցկացված «Էֆես-2016» զորավարժությանը ևս մասնակցել էր Ադրբեջանի ԶՈւ ուժեր՝ 30 զինծառայող:  Այդ ժամանակ մանսակից երկրների թիվն ավելի քիչ էր՝ 9 երկրներից 7,5 հազար զինծառայող:

Մայիսի 4 – հունիսի 4-ին Թուրքիայում անցկացված «Էֆես–2016» միջազգային զորավարժություն

Մայիսի 4 – հունիսի 4-ին Թուրքիայում անցկացված «Էֆես–2016» միջազգային զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *