Սոչիում ընթանում են Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունները

Փետրվարի 16-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր կողմերի՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի «Աստանայի ձևափով» 15-րդ հանդիպումը։ Կողմերն այսօր՝ փետրվարի 17-ին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է՝ կողմերն ընդգծել են սիրիական Իդլիբում իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները լիարժեքորեն կատարելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը դատապարտել են Իսրայելի կողմից հարձակումները Սիրիայի վրա, որոնք, ըստ հայտարարության, սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։

Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով հանդիպում Սոչիում, 2020թ. փետրվարի 16-17-ին
Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով հանդիպում Սոչիում, 2020թ. փետրվարի 16-17-ին

Երեք երկրները շարունակելու են պայքարը նաև ահաբեկչական խմբավորումների՝ «Իսլամական պետության» և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի դեմ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան, Անկարան և Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Դրանք պատկանում են միայն Սիրիայի Արաբական Հանրապետությանը։

Ի վերջո, կողմերը դատապարտել են Սիրիայի հակամարտության կարգավորման համար ստեղծված Սահմանադրական կոմիտեին արտաքին միջամտությունն ու դրա աշխատանքների ավարտի համար կոմիտեից դուրս սահմանվող ժամկետները։

Նշենք, որ հանդիպմանը, բացի երեկ երկրների պատվիրակությունների, մասնակցել են նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։ Ներկա են եղել ներկայացուցիչների նաև Սիրիայի կառավարությունից և ընդդիմությունից։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Աստանայի ձևաչափով հանդիպումները մեկնարկել են 2017 թվականին։ Վերջին հանդիպումը երեք երկրների նախագահների մասնակցությամբ տեղի էր ունեցել 2020 թ. հուլիսի 1-ին՝ տեսակոնֆերանսի միջոցով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *