Թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերությունը արդիականացնում է «Քասըրղա» (թրք․ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) կառավարվող «Քափլան» (թրք․ Kaplan) հրթիռները։
Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացված Defence and technology թուրքական կայքը։
Ավելացվելու են տեղորոշման «խցանման» դեմ համակարգեր (GPS anti-jam systems) և ավելի ճշտգրիտ գիրոստաբիլիզատորներ, որոնք ուղղված են ուժեղ խլացման պայմաններում հնարավոր շեղումը նվազեցնելուն։
TGR-300 «Քափլան»-ն ունի երկու տարբերակ․ Առաջինի հեռահարությունը 30-120 կմ է, երկրորդինը՝ 20-90կմ։ Նշվում է, որ թիրախների խոցումն ավեկւ է ճշգրտում GPS նավիգացիոն համակարգը։
Հրթիռը կրակային փորձարկումն անցել է 2020 թ․ հուլիսին Սինոփի փորձարկման կենտրոնում։
Հիշեցնենք, որ «Քասըրղա» ՀԿՌՀ-ներից ունի նաև Ադրբեջանը, որոնք մոնտաժված են «ԿամԱզ» մեքենաների վրա։