Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարն այսօր իրենց ԱԹՍ-ների ուսումնական կենտրոնում պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ մի խումբ անձնակազմին հանձնել ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագրեր:
Այս մասին Բայրաքթարը տեսանյութի միջոցով հայտնել է իր սոցիալական կայքերում` նշելով, որ այդ պահին գնում է հավաստագրերը հանձնելու:
Այն, որ ադրբեջանցի զինվորականները նոր են ստանում իրենց հավաստագրերը, կարող է վկայել, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմում ադրբեջանական կողմից ներգրավված «Բայրաքթար» ԱԹՍ-ները ղեկավարվում էին թուրք մասնագետների կողմից, ինչպես և ենթադրել էինք այն ժամանակ: