Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ հակառակորդի պնդման, երևում է «հայկական տեխնիկայի խոցում»։ Մենք չենք կարող հաստատել կամ հերքել այս տեսանյութի իսկությունը, սակայն դրա վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մեր դեմ, հավանաբար, կիրառվում են թուրքական Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ:
Նախկինում Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում դրանց առկայության մասին տվյալներ չեն եղել: Ամռանը հայտարարություններ եղան, որ Ադրբեջանը ցանկություն ունեցել է գնել դրանք: Կրկնում ենք, եթե այս կադրերը կեղծ չեն, ապա չենք կարող բացառել, որ հայկական ԶՈւ դեմ օգտագործվել են հենց Թուրքիայի ԶՈւ կազմում եղած միջոցները, կամ եթե հասցրել են ձեռք բերել, ապա հավանական է, որ դրանք ղեկավարում են թուրք մասնագետները:
Հետևյալ երկու նկարներից առաջինում Ադրբեջանի ՊՆ այսօր հրապարակած կադրն է, ներքևի կադրը՝ Սիրիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ով Թուրքիայի ԶՈւ հարվածներից է:
Կադր Սիրայում Bayraktar TB2 ԱԹՍ-ով Թուրքիայի ԶՈւ հարվածներից