Իսրայելական ընկերությունները կարդիականացնեն Վրաստանի ԶՈւ սպառազինությունը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը իսրայելական «Ռաֆաել» ընկերության հետ ստորագրել է իր սպառազինությունում եղած ՀՕՊ միջոցների արդիականացման և վերականգման պայմանագիր:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն: Չի նշվում, թե Վրաստանի ՀՕՊ սպառազինությունից կոնկրետ որ միջոցների արդիականացման և վերականգման մասին է պայմանագիրը: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման և մասնագիտական դասըթացների մասին հարցեր:

Բացի այս, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև իսրայելական մեկ այլ՝ «Էլբիթ սիսթեմզ» ընկերության ներկայացուցիչներին և քննարկել Վրաստանի ԶՈւ ավիապարկի արդիականացման հարցեր:

Նշենք, որ ներկայումս «Թբիլավիամշենի» գործարանում կապիտալ վերանորոգում են անցնում Վրաստանի ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչները, որոնք վրացական կողմը պաշտոնապես սպառազինությունից հանել էր դեռ 2017-ին: Հատկանշական է, որ ՍՈւ-25-երի արդիականացման ոլորտում Վրաստանը և «Էլբիթ սիսթեմզը» համագործակցության փորձ ունեն: Իսրայելական ընկերությունը 2000-ականների արդիականացրել էր մի քանի ՍՈւ-25, որոնք ստացել էին ՍՈւ-25ԿՄ «Սկորպիոն» անունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *